Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Փոլ Մաքքարթնին խնդրում է

Փոլ Մաքքարթնին խնդրում է
01.09.2014 | 14:37

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Փոլ Մաքքարթնին կոչ է արել շոտլանդացիներին՝ քվեարկել Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: «Մենք ուզում ենք, որ դուք իմանաք՝ որքան շատ ենք մենք գնահատում մեզ ձեզ հետ միավորող քաղաքացիության կապերը և հույս ենք հայտնում, որ դուք կքվեարկեք այդ կապերը պահպանելու օգտին»,- գրել է երաժիշտը բաց նամակում: Նա շոտլանդացիներին խնդրում է մնալ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կազմում: Մաքքարթնին ընդգծել է, որ որոշումը, որը կկայացնեն շոտլանդացիները, «մեծ ազդեցություն» կունենա նրանց վրա, ովքեր ապրում են Միացյալ Թագավորության մնացած մասում: «Այն, ինչ միավորում է մեզ, ավելի շատ է, քան այն, ինչ բաժանում է: Եկեք միասին մնանք»,- կոչ է արել Մաքքարթնին:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ